Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Չևի Չեստ» կազմակերպության և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների:
Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ամերիկացի բժիշկներին՝ տարիներ շարունակ Արցախին ցուցաբերվող աջակցության համար, նկատելով. որ այն մեծապես նպաստում է Արցախում բժշկական ծառայության որակի բարձրացմանը՝ հանդիսանալով մարդասիրության օրինակելի դրսևորում:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք: