ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին: Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չբացակայելու մասին:
Պաշտպանը նշեց, որ Գևորգյանը պետք է մեկնի Ավստրիա և հանրապետությունից պետք է բացակայի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը: Դատավոր Աննա Դանիբեկյանի հարցին, թե առողջական ի՛նչ խնդիրներ ունի իր պաշտպանյալը, Ալեքսանյանը պատասխանեց, որ դրանք սրտի հետ են կապված: