«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDS) արաբա-քրդական կազմավորումը սպառնացել է Թուրքիային «լայնածավալ պատերազմով», եթե Անկարան ռազմական գործողություն սկսի Սիրիայի հյուսիսում:
«Սիրիայի ժողովրդավարական ուժերը» ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր տարածաշրջանում կայունության պահպանման համար: Սակայն մենք չենք հապաղի թուրքական ցանկացած հարձակում վերածել լայնածավալ պատերազմի ամբողջ սահմանի երկայնքով, որպեսզի պաշտպանենք մեզ և մեր ժողովրդին»,- գրել է կազմավորման ներկայացուցիչ Մուստաֆա Բալին:
Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժելու քրդերի ներկայությունն իր սահմաններում և անվտանգության գոտին ստեղծելու է առանց քրդերի: