ժողովրդավարության կողմնակիցները Հոնկոնգում շարունակում են պայքարը: Այս անգամ ցուցարարները բողոքում են դիմակներ կրելու արգելքի դեմ: Օրենքը խախտողներին սպառնում է մեկ տարվա ազատազրկում կամ՝ 3200 դոլար տուգանք: Տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ծածկված դեմքերով:
Բողոքի ալիքը նոր թափ ստացավ, երբ երկրի Գերագույն դատարանը մերժեց արգելքը վերացնելու պահանջը: Նոր ցույցերը դարձյալ ուղեկցվում են բռնություններով, ոստիկանության հետ բախումներով, ինչը սովորական է դարձել բողոքի քառամսյա շարժման համար: