Թմրամիջոցների վաճառքով զբաղվող մի խումբ կասկածյալներ հայտնվել են փրկարարի դերում: Նրանք օգնության են հասել ոստիկանության երեք աշխատակցի, որոնք հետապնդման ժամանակ ջուր են ընկել: Ոստիկանության ուղղաթիռի օդաչուն բարձրախոսով օգնության է դիմել, ինչն անարձագանք չի մնացել, և ոստիկանության աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ վայր:
Իրադարձության այս տարօրինակ շրջադարձը տեղի է ունեցել իսպանական Կոստա դել Սոլի ափերի մոտ: