Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել և ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը: