Սեյրան Օհանյանը դիմելու է Գերմանիայի դեսպանատուն՝ բուժման նպատակով այնտեղ մեկնելու համար: Այս և մի շարք հարցերի է նա պատասխանել «Մարտի 1»-ի գործով դատական նիստին: «Կարծում եմ՝ որ այն փաստաթղթերով, որոնք ներկայացնում եմ, թույլտվություն կստանամ: 2011 թվականին ձեռք եմ բերել պրոթեզ և դրանից հետո 3 անգամ մեկնել եմ՝ 2 տարին մեկ: Այնպիսի պրոթեզ է, որի սպասարկումն իրականացվում է միայն ու միայն Գերմանիայում: Ես կմեկնեմ մի քանի օրով և կվերադառնամ»,- ասել է Սեյրան Օհանյանը: