Խորհրդարանում շարունակվում են «Պետության կողմից Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները թեմայով լսումները: «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը նշել է, որ 2000 թվականին, երբ սկսվեց Հյուսիսային պողոտայի կառուցման ծրագիրը, նախատեսված է եղել, որ շենքերը պետք է լինեն 5-7 հարկանի, իսկ այսօր կառուցված են 16 հարկանի շենքեր: Ընդ որում՝ կառավարության որոշում դրա վերաբերյալ չկա: Քաղաքացիներին, որոնք սեփականատեր չեն եղել, բայց գրանցված են եղել կոնկրետ հասցեներում, պետք է հատկացվեր 3000 դոլար: Սեդրակ Բաղդասարյանի խոսքով՝ իր ձեռքում ոստիկանապետի՝ 2003թ. նամակն է, որտեղ նշված է, որ Ռոբերտ Քոչարյանն արգելել է կենտրոնում քաղաքացիներին գրանցել: Սեդրակ Բաղդասարյանը նաև հավելեց, որ իր սեփականությունն էլ է քանդվել Երվանդ Զախարյանի տեղեկանքի հիման վրա: