Վրաստանի արտգործնախարարը կողմ է հանդես եկել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը շուտափույթ վերականգնելու գործընթացին: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դավիդ Զալկալիանիի խոսքով, պաշտոնական Թբիլիսին ողջունում է այդ գործընթացի արագացումը: Դիվանագետը նշել է, որ երկու ժողովուրդների հարաբերություններն ու զբոսաշրջությունն այն ուղղություններն են, որոնք նպաստում են կողմերի միջև լարվածության թուլացմանը: Ավելի վաղ Վրաստանի իշխանությունը հաղորդել էր, երկու երկրների միջև ավիահաղորդակցության դադարեցման պատճառով, Թբիլիսիի ու Բաթումի օդանավակայաններում զբոսաշրջիկների հոսքի ռեկորդային նվազման մասին: