Ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականը պնդում է, որ ամերիկյան հատուկ ծառայության ևս մեկ աշխատակից պատրաստ է ցուցմունք տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Նա իբր ավելի հստակ տեղեկատվություն ունի Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի մանրամասների վերաբերյալ:
ԱՄՆ դեմոկրատները Սպիտան տան ղեկավարին մեղադրում են Ջո Բայդենի որդու գործով քննություն անցկացնելու նպատակով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար: Միացյալ Նահանգների ղեկավարը հերքում է բոլոր մեղադրանքները: Չնայած դրան, դեմոկրատները շարունակում են Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացը: