Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետքարտուղարությունից գաղտնի փաստաթուղթ է ստացել «Բանակցությունների մասին հուշագիր» անվանումով:
Փաստաթղթում ներկայացված են տեղեկություններ ԱՄՆ և Ադրբեջանի նախագահներ Բիլ Քլինթոնի և Հեյդար Ալիևի միջև բանակցությունների մասին, որոնք կայացել էիէն 1997 թ. օգոստոսի 1-ին Սպիտակ տան Օվալաձև կաբինետում:
Փաստաթղթերից պարզ է դառնում, որ Ալիև ավագը որևէ կերպ չի փորձել ընդդիմանալ բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցությանը,՝հայտարարելով. «Ինչ վերաբերում է ուղիղ բանակցություններին, ապա Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են Մինսկի խմբի գործընթացում: Մենք կշարունակենք դա, և ես պատրաստ եմ այդ առնչությամբ հայտարարություն անելու»:
Բացի այդ, փաստաթղթում նախագահների խոսակցության սղագրության մեջ երևում է, թե ինչպես է Հեյդար Ալիևը նշում է, որ Ադրբեջանն «ամենաշատը վստահում է Միացյալ Նահանգներին», ու իր համոզմամբ՝ ԼՂ խնդրում «ԱՄՆ-ը բոլորից կարևոր դերակատարում կարող է ունենալ»:
Իր հերթին Բիլ Քլինթոնը նշել էր, որ Միացյալ Նահանգները շատ լրջորեն է մոտենում Մինսկի խմբում համանախագահությանը: