Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Բավարիան» ընդունել էր «Հոֆենհայմին»:
Խաղի 53-րդ րոպեին առաջին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հայ ֆուտբոլիստը խոցեց Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերի դարպասը:
Խաղի 78-րդ րոպեին Սարգիս Ադամյանը երկրորդ գնդակն ուղարկեց Նոյերի պաշտպանած դարպասը: Մյունխենցիների կազմում գոլի հեղինակ դարձավ Լեհաստանի հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին:
Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ «Հոֆենհայմը» 2:1 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»: