Հարկադիր վերադարձածների ծրագրով նախատեսված է 13,8 մլն դրամ 38 ընտանիքի համար: Յուրաքանչյուր ընտանիք կստանա ամսական 60 հազար դրամ բնակվարձի գումար: Օգնությունը նախատեսված է ոչմիայն Եվրոպայից, այլև ԵԱՏՄ-ի և այլ երկրներից վերադարձածների համար: Առաջնահերթություն կտրվի բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին: