Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի՝ պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը։
Սահմանապահ ոստիկաններին դիրքեր ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
«Ոստիկաններն այսօր հասարակական կարգը պահպահելուն զուգահեռ իրականացնում են նաև ազգանվեր մեկ այլ առաքելություն»,- նշել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին, մաղթել անփորձանք ծառայություն։
Հանդիսավոր երթից հետո նրանք մեկնել են Տավուշ։