Ստոկհոլմի արվարձաններից մեկում այսօր հանդիպում են Միացյալ Նահանգների ու Հյուսիսային Կորեայի պատվիրակները՝ միջուկային ծրագրի դադարեցման թեմայով բանակցությունները վերսկսելու նպատակով: Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի վերջին բանակցություններից հետո սա աշխատանքային մակարդակի առաջին հանդիպումն է, որը միտված է կողմերի միջև լարվածության թուլացմանը: Շվեդիայի նորանշանակ վարչապետը հայտնել է, որ քաջալերում է Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցություններն իրենց երկրում անցկացնելու գաղափարը: Շվեդիայի Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկխոսությունն անհրաժեշտ է Կորեական թերակղզին ապառազմականացնելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար: