ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ավագ սերժանտ Մուշեղ Աբովյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի ԱԲՈՎՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- նշված է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում:
Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը զոհվել էր Տավուշում հակառակորդի կրակոցից՝ հոկտեմբերի 3-ին։