Հոնկոնգում ամիսներ շարունակվող անկարգություններից ու համատարած բռնություններից հետո ասիական ֆինանսական հանգրվանում փակվել են բազմաթիվ խանութներ ու մետրոյի կայարաններ՝ կաթվածահար անելով տրանսպորտային համակարգը: Հարյուրավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել Հոնկոնգի փողոցներ: Այս գիշեր ակտիվիստները լուրջ ավերածություններ են առաջացրել մեգապոլիսում: Համատարած անկարգություններն ու քաոսն առաջացել են, երբ Հոնկոնգում արգելել են ցույցերի ժամանակ ակտիվիստների ինքնությունը թաքցնելու համար դիմակներ կրել: