Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ու Վրաստանի միջև ավիափոխադրումների ծավալն աճել է 160 տոկոսով։ Այս մասին գրում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի նախարարության քաղավիացիայի գործակալության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ երկու երկրների կառույցները մտադիր են շարունակել համագործակցությունը. դա հաստատվել է Վրաստանի ու Հայաստանի քաղավիացիայի հարցերով զբաղվող մարմինների ղեկավարների՝ Լևան Կարանաձեի ու Տաթևիկ Ռևազյանի՝ Մոնրեալում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նրանք նաև համագործակցության հուշագիր էին ստորագրել։