Հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը հաստատել են ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և Կոթի համայնքի ղեկավարը։
Ուսի հատվածում վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողն այժմ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է։