Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանի խոսքով՝ իրենց հիմնական առաքելությունը ռուսաստանցի հայտնի գրող, կինոդրամատուրգ, հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշիի կտակի իրականացումն է։ Մեծ հայասերը կտակում գրել էր, որ իր աճյունի մի մասը Հայաստանում, մյուս մասն էլ՝ Շուշիում ցրեն: Ռուսատանի հայերի միության պատվիրակությունը Շուշիում կիրականացնի այդ աշխատանքները:
«Կարծում եմ, այն կդառնա սրբատեղի և զբոսաշրջիկները՝ այցելելով այդ վայրը, կիմանան, որ օտարազգի քաղաքացին որքան է սիրել հայ ժողովրդին»,- նշել է Լուսիկ Ղուկասյանը։