Թուրքիան Սիրիայի հյուսիսային շրջաններում ռազմական գործողությունները հավանաբար կսկսի առաջիկա օրերին: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հերթական նիստի ժամանակ:
«Մենք նախապատրաստական աշխատանքներ ենք արել, կազմել ենք գործողությունների ծրագիր, տվել ենք համապատասխան անհրաժեշտ հրահանգները: Շատ հավանական է՝ այսօր կամ վաղը նման որոշում ընդունենք, այդ գործողությունները կիրականացնենք թե՛ օդից և թե՛ ցամաքից»:
Ռազմական գործողությունների նպատակն է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանային տարածքներից սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի մաքրումն ու այդ շրջանում անվտանգության գոտու ստեղծումը: