Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վրաստանի մայրաքաղաքի տոնի՝ Թբիլիսոբայի առիթով հյուրընկալվել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։
«Ջերմ զրույցի ընթացքում գործընկերոջս հետ քննարկեցինք երկու մայրաքաղաքների հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրեր։ Օգտվելով առիթից՝ պարոն Կախային սիրով հրավիրեցի այս ամիս այցելել Երեւան՝ մասնակցելու Էրեբունի-Երևանի տոնակատարություններին»,- գրել է Մարությանը։
Երևանի քաղաքապետը շնորհավորել է Թբիլիսիի բնակիչներին քաղաքի տոնի կապակցությամբ, արևշատություն ու բարգավաճում մաղթել, վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկու քույր քաղաքների միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով ավելի են զարգանալու։