Վրացի սկանդալային լրագրող Գեորգի Գաբունիային դատախազություն են կանչել: Գաբունիան հուլիսի սկզբին եթերով հայհոյել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Դատախազությունը կասկածներ ունի, որ Գաբունիան «Ռուսթավի 2» հեռուստաալիքում ֆինանսական չարաշահումներով է զբաղվել:
Վրաստանի ամենահին և ամենահայտնի հեռուստաալիքներից մեկն այժմ մեծ ֆինանսական խնդիրներ ունի: Այս գործով են անցնում նաև հեռուստաալիքի նախկին ֆինանսական տնօրենը և նախկին գլխավոր տնօրենը: