Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը գրառում է արել «Ինսթագրամում»՝ հրապարակելով լուսանկարներ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից, դիմավորումից ու համատեղ ասուլիսից:
«Բարի գալուստ Սերբիա: Հայաստանն ու Սերբիան բարեկամ երկրներ են: Եթե մեր նախանշած ծրագրերը իրականություն դարձնենք, ապա ես վստահ եմ, որ մեր բարեկամությունն էլ ավելի ամուր կլինի: Հայաստանը մեծ ներդրում է կատարում թվայնացման, ինովացիոն տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտում: Մենք ցանկանում ենք ծանոթանալ այդ աշխատանքներին, համագործակցել և կոչ անել, որ ներդրումներ կատարեն մեր երկրներում, մեր երիտասարդ գիտնականները գնան ու սովորեն Հայաստանում»,- գրել է Վուչիչը: