Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Սիրիայի իրադրությանը, կոչ է արել Իրանին և Սաուդյան Արաբիային՝ այդ երկիրը չօգտագործել որպես առճակատման դաշտ: Ռուսաստանի նախագահը նշել է, որ «ընդհանուր նպատակին հասնելու համար դիմակայությունից բացի, կա նաև համագործակցության հնարավորություն»:
«Տարածաշրջանի ամենամեծ և ազդեցիկ երկրների միջև դիմակայությունը չի կարող չանդրադառնալ ամբողջ աշխարհի, ներառյալ՝ Սիրիայի իրադրության վրա: Ես գիտեմ, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի ղեկավարները խաղաղություն և բարգավաճում են ցանկանում Սիրիայի ժողովրդին: Եվ մենք կոչ ենք անում նրանց առաջնորդվել այս ազնիվ մղումներով և ամեն ինչ անել, որ Սիրիայի տարածքը առճակատման վայր չդառնա»,- ասել է Պուտինը: