ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե երբ է հնարավոր վերսկսել թռիչքները Ռուսաստանի և Վրաստանի միջև: Նա հայտարարել է, որ երկու կողմը պետք է համբերատար լինի և սպասի հարմար պահի՝ թռիչքները վերսկսելու համար: Ըստ Պեսկովի, պետք է վերացվի ագրեսիան: Նա դրական է գնահատել Նյու Յորքում Ռուսաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, մինչդեռ Վրաստանում որոշ քաղաքական գործիչներ դա թշնամանքով են ընդունել: