Նախօրեին՝ ժամը 9․45-ին, Շենգավիթի ոստիկանները Շիրակի փողոցից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել Աղավնաձոր գյուղի 44-ամյա մի բնակչի՝ հատած ծառի կոճղերով բարձված «ԳԱԶ-53» բեռնատարով հանդերձ։
64-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ կտրել է Աղավնաձոր գյուղի իր հողամասի ուռենին և խնդրել ազգականին՝ փայտանյութը տեղափոխել Երևան։
Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին։