Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Սերբիա՝ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրավերով։ Պատվո պահակախմբի զինվորների ուղեկցությամբ՝ օդանավակայանում նրանց դիմավորել է վարչապետ Անա Բռնաբիչը։ Արմեն Սարգսյանը կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Այցը կսկսվի Սերբիայի պալատից, որտեղ դիմավորման արարողությունից հետո երկու նախագահներն առանձնազրույց կունենան, ինչին կհաջորդի ընդլայնված կազմով քննարկումը։