Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Այսօր ժամը 13։50-ին ոստիկանությունում մի քաղաքացուց ահազանգ են ստացել, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային ինստիտուտում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ծեծի է ենթարկել ահազանգողի որդուն։
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տնօրենի պաշտոնակատարն իր աշխատասենյակում վիճաբանել է նույն բուժհաստատության բժիշկներից մեկի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել վերջինին։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում»,- հայտնում է ոստիկանությունը։