ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները բացահայտել են օգոստոսի 15-ին Գառնու ձորում տեղի ունեցած դանակահարության դեպքը։
«Օգոստոսի 15-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդեցին, որ որովայնի շրջանում դանակահարված 55-ամյա մի տղամարդ է հոսպիտալացվել։ Առողջությանը պատճառված ծանր մարմնական վնասվածքի փաստով քրեական գործ հարուցվեց։ Էրեբունու ոստիկանները պարզեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Գառնիի ձորում, և դեպքի հանգամանքների պարզման պարտականությունը տարածքային կարգով հանձնարարվեց ոստիկանության Կոտայքի բաժնին։ Հետախուզական միջոցառումներին միացան ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, որոնք էլ բացահայտեցին հանցագործությունը։
Հոկտեմբերի 2-ին Հրազդանում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց 34-ամյա մի կին։ Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու տվել խոստովանական ցուցմունք։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։