Հոնկոնգի իշխանությունը ցուցարարների դեմ պայքարի նոր միջոց է սահմանել: Քաղաքացիներին արգելվել է փակել իրենց դեմքերը հանրահավաքների ժամանակ. ակտիվիստները բողոքի գործողությունների ժամանակ դիմակներ էին կրում՝ արցունքաբեր գազից խուսափելու և դեմքը թաքցնելու նպատակով: Արգելքը խախտելու համար նախատեսված է խիստ պատիժ՝ մինչև մեկ տարվա ազատազրկում: Օրեր առաջ էլ իշխանությունը բողոքողներին տարբերելու համար նրանց նկատմամբ կապույտ ներկ պարունակող ջրաշիթ էր կիրառել: