Հնագետները պեղումներ են սկսել Սաուդյան Արաբիայում: Գիտնականների ուշադրության կենտրոնում մ.թ.ա. 4-րդ դարում գոյություն ունեցած Նաբաթեա թագավորության քարե կառույցներն են՝ հնագույն Ալ Ուլայի տարածքում: Հնագետների խմբում ներգրավված են 60 մասնագետներ, որոնք երկու տարվա ընթացքում պետք է ուսումնասիրեն 3300 քմ տարածք:
Հիշեցնենք, որ Նաբաթեա կամ Նաբաթեական թագավորության առաջին մայրաքաղաքը ներկայիս Հորդանանի գեղատեսիլ Պետրա քաղաքն էր: Երկրորդ մայրաքաղաքը Հեգրան էր՝ այժմյան Սաուդյան Արաբիայի Ալ Ուլայում: Հավելենք նաև, որ հելլենիստական շրջանի արաբական հզոր այս թագավորությունն իր անկախությունը կորցրել է հռոմեական Տրայանոս կայսեր ժամանակ: