Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը: Հասարակական խորհրդի անդամները քննարկել են ոլորտի զարգացման 5-ամյա ռազմավարությունը և Մարդու իրավունքների ռազմավարությունից բխող՝ 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը: Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները առողջապահության ոլորտի զարգացման 5-ամյա ռազմավարության վերաբերյալ, որոնք կրկին կքննարկվեն փաստաթղթում ներառելու նպատակով: Միաժամանակ՝ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, հիվանդությունների կանխարգելմանը, անպտղության և սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ հարցերին: