Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել սերբական Politika օրաթերթին:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ վերջին երեք տասնամյակի ընթացքում մեր երկու երկրները անվտանգության և զարգացման առումով կանգնել են նույն մարտահրավերների առաջ:
«Շատ երկրներում սերբական սփյուռքը պաշտպանում է հայկական սփյուռքին, հատկապես Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին, որի համար մենք երախտապարտ ենք նրան»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը նկատել է, որ Հայաստանն իսկապես գտնվում է յուրօրինակ աշխարհաքաղաքական դիրքում, ուր խաչվում են քաղաքակրթություններ և շահեր։ «Հայաստանը կարողացել էր աշխարհի բևեռները հակադրելու փոխարեն հաջողությամբ ընդգծել դրանց ընդհանուր շահերը՝ հարաբերություններ կառուցելով և համագործակցելով տարբեր դերակատարների հետ: Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են միջազգային կազմակերպություններում ու գործընթացներում ներգրավվածությունը խորացնելը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ համագործակցությունն ամրապնդելը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները լուծելն ու համագործակցության մթնոլորտ ստեղծելը: Հայաստանի արտաքին քաղաքական նպատակներից են միջազգային հանրության շրջանում Հայաստանի դիրքորոշումները հասկանալի դարձնելը և դրանց համար աջակցություն ապահովելը: Հայաստանը ցանկանում է հաստատել հարաբերություններ՝ հիմնված բաց սահմանների և գործընկերության վրա՝ մշտապես պատրաստ լինելով առողջ երկխոսության»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ «հայերը փյունիկի պես են՝ մոխրանում ու կրկին հառնում են, այդ պատճառով էլ գոյություն ունենք անհիշելի ժամանակներից մինչև այսօր: