Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը: Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի բանկերի միության նախագահի այդ պաշտոնում Մհեր Աբրահամյանը կփոխարինի «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին, որը միությունը նախագահել է 2018-2019 թվականներին:
Մհեր Աբրահամյանն ընտրվել է միության խորհրդի նիստում՝ ՀԲՄ կանոնադրության համաձայն: