ԵԽԽՎ-ում Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի ու Վրաստանի ներկայացուցիչները ստեղծել են «Балтик плюс» խումբը, որը պետք է ընդդիմանա Ռուսաստանին: Խմբի հիմնական նպատակն է շարունակել Ղրիմի բռնակցումը չճանաչելու քաղաքականությունը, ինչն առաջացրել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հեգնական արձագանքը: Իր ֆեյսբուքյան էջում նա զարմացել է, թե «ինչպես կարելի է ճանաչել մի բան, ինչը չի եղել»:
Ի դեպ, Վրաստանի պատգամավորական պատվիրակությունը հայտարարել է, որ չի մասնակցի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացման հանդիսավոր միջոցառումներին: Պատճառը կազմակերպությունում Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումն է: