Վրացական ծագումով ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին չի բացառել Վրաստանը ղեկավարելու հնարավորությունը:
«Ռուսաստանում ես դեռ բազմաթիվ նախագծեր ունեմ, որոնք պետք է ավարտեմ: Շուտով 44 տարեկան եմ դառնալու, տեսականորեն 50-ում ես կկարողանամ այդ մասին մտածել: Սակայն որ դեպքում: Եթե հասկանամ, որ այս 6 տարիների ընթացքում ոչ ոք այդպես էլ չի կարողացել փոխել հարաբերությունները, այդ ժամանակ ես պատրաստ կլինեմ շատ բան զոհաբերելու՝ անձնական կյանքս, հարմարավետությունս, քանի որ հավակնոտ, գերազանցիկ մարդկանց այնպիսի տեսակը, ինչպիսի ես եմ, եթե գալիս է, ապա ցանկանում է հաղթել»,- նշել է Կանդելակին «Sputnik Грузия»-ին տված հարցազրույցում:
Կանդելակին նաև հայտարարել է, որ քաղաքականությամբ իր զբաղվելը պակաս ժպիտներ չի հարուցի, քան Վլադիմիր Զելենսկու դեպքում: