Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը օրենք է ստորագրել, որն արգելում է իրենց նահանգի հասարակական կենսաթոշակային հիմնադրամին ներդրումներ անել Թուրքիայում:
Նյուսոմի խոսքով՝ Կալիֆորնիան հանդես է գալիս հօգուտ արդարության և հիշում է 1915-ին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն՝ օրինագծի հեղինակ Ադրին Նազարյանը նշել է, որ Կալիֆորնիան, լինելով աշխարհի հինգերորդ տնտեսական կենտրոնը, ստորագրելով այս նախագիծը՝ ուղիղ տեքստով Թուրքիային կոչ է արել դադարեցնել «ցեղասպանության ժխտման իր կեղծ արշավը»:
Նոր փաստաթուղթը նաև կենսաթոշակային հիմնադրամին կոչ է անում ոչ միայն նոր ներդրումներ չանել Թուրքիայում, այլև չեղարկել արդեն գոյություն ունեցողները: