Լիտվայի խորհրդարանի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսն ու պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Վիկտորաս Պրանցկետիսը Սեյմասի անունից ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել նահատակների հիշատակը:
Վիկտորաս Պրանցկետիսը հուշամատյանում գրառել է. «Գիտենք, հիշում ենք, սգում ենք»: