Իրաքում արդեն 4-րդ օրն է ՝ չեն դադարում ցույցերը: Ոստիկանների հետ բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, նրանցից 16-ը զոհվել է Բաղդադում: Իրաքցիները բողոքում են գործազրկության և կոռուպցիայի դեմ: Այսօր երկրի վարչապետը ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ, ցուցարարների պահանջը համարել արդարացի, բայց հորդորել երկրում քաոս չստեղծել: Իրաքում պարեկային ժամ է մտցվել: ԱՆջատված է համացանցը: