Ռուսաստանի դեսպանությունը փորձում է պարզել ռուսաստանցի լրագրող Յուլյա Յուզնիկի՝ Թեհրանում ձերբակալվելու պատճառը: Ըստ տեղեկությունների՝ Իրանում Ռուսաստանի թղթակիցը մեղադրվում է Իսրայելի հատուկ ծառայությունների հետ գործակցելու համար: Շաբաթ օրը կկայանա Յուզնիկի դատը. նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: