ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է «Ամերիկայի ձայն» և «Ազատ Եվրոպա» ռադիոկայանների աշխատանքից: Ըստ Թրամփի՝ նրանք ֆինանսավորվում են ԱՄՆ պետբյուջեից, բայց գլուխ չեն հանում իրենց աշխատանքից, հետևաբար Սպիտակ տունը դիտարկում է ստեղծել արտասահման հաղորդումներ հեռարձակելու համար զանգվածային նոր լրատվամիջոց: Այն դառնալու է CNN լրատվական հեռուստաընկերության այլընտրանքը, որը Թրամփը համարում է կեղծ լուրեր տարածող լրատվամիջոց: