ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Չինաստանի իշխանությանը՝ հետաքննել 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակից Ջո Բայդենի և նրա որդու բիզնեսը: Ըստ Թրամփի՝ Չինաստանի նախագահին դուր չի գա այն փաստը, որ միլիարդավոր դոլարներ են դուրս հանվում իր երկրից:
Թրամփի փաստաբանն անցած շաբաթ Հանթեր Բայդենին մեղադրեց Չինաստանից ֆինանսական միջոցներ ստանալու համար, Չինաստանի արտգործնախարարությունն էլ այդ պնդումներն անհիմն որակեց:
Նման կոչով Թրամփը դիմել էր նաև Ուկրաինայի նախագահին, ինչի հետևանքով դեմոկրատները իմփիչմենթի՝ պաշտոնանկության գործընթաց են սկսել նրա նկատմամբ: