Կիպրոսի ղեկավարությունը պահանջում է, որ թուրքական «Յավուզ» նավը դադարեցնի նավթի ու գազի հորատման աշխատանքները իր տարածքային ջրերում։ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Կոչ է արվել հարգանք ցուցաբերել Կիպրոսի ինքնիշխանության նկատմամբ։
«Թուրքիան պետք է անհապաղ վերջ տա անօրինական գործողություններին։ Բոլոր որոնողական աշխատանքներ իրականացնող նավերը պետք է վերադառնան»,- ասել է Կիպրոսի ղեկավարը։
Անաստասիադիսը զգուշացրել է, որ եթե Թուրքիան անտեսի իրենց կոչերը, թուրքական նավի անձնակազմը կկալանավորվի։
Տևական ժամանակ է՝ Թուրքիան պնդում է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ, մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։