Հոկտեմբերի 7-ին Երևանում կկայանա Արխանգելսկի Առևտրի տան բացումը, որտեղ ներկայացված կլինեն տվյալ տարածաշրջանի ձկան և անտառի արտադրանքը:
«Բացմանը ներկա կլինեն Արխանգելսկի շրջանի պատվիրակությունը՝ նահանգապետ Իգոր Օրլովի գլխավորությամբ»,- հայտնում է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի մամուլի ծառայությունը:
Ներկայացուցչության բացման որոշումն ընդունվել էր հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ ֆորումի ժամանակ, որը կայացել էր 2017 թ. աշնանը:
Հայտնի է, որ Երևանի «Արխանգելսկի տանը» գործելու է զբոսաշրջության անկյուն, ինչպես նաև ցուցադրությունների համար նախատեսված սրահ: