Մեծ Բրիտանիայում բնապահպանները գտել են ուշադրություն հրավիրելու յուրօրինակ ձև: Նրանք հրշեջ մեքենայի միջոցով արյան գույնով ներկված մոտ 2 հազար տոննա հեղուկ են լցրել երկրի ֆինանսների նախարարության շենքի վրա:
Ակտիվիստները դեռ ապրիլից են սկսել իրենց պայքարը: Սկզբում փակել էին Լոնդոնի փողոցները՝ խաթարելով երթևեկությունը, սեպտեմբերին էլ շրջափակել էին «Հիթրոու» օդանավակայան տանող ճանապարհը: Բնապահպանները հանդես են գալիս «Դադարեցրե՛ք ֆինանսավորել կլիմայի մահը» կարգախոսով: