Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Արցախի զարգացման և արտերկրում ազգային ինքնության պահպանման գործում: