«ԱԺ-ը, որպես ժողովրդի մանդատ ունեցող մարմին, պիտի միջամտի այս գործընթացներին»,- հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ լրագրողների հետ հանդիպմանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Բաբաջանյանը հանցագործության մասին դիմում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ ՍԴ լիազորություններին ապօրինի տիրանալու՝ Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար: