ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Գլխավոր դատախազության մուտքի մոտ կհանդիպի լրագրողների հետ, որից հետո հանցագործության մասին դիմում կներկայացնի Գլխավոր դատախազին՝ Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար: Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դիմումն անձամբ կփոխանցի Գլխավոր դատախազություն։