Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալի պաշտպանական կողմը չէր ներկայացել դատարան: Լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչով է հիմա զբաղվում՝ Լևոն Երանոսյանը պատասխանել է. «Թոշակառուներն ինչո՞վ են զբաղվում, այգի եմ մշակում»:
Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում է հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ, լիազորությունների շրջանակից դուրս կատարած գործողությունների համար, որոնք էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև՝ անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ: